ՀՀ ընտանեկան օրենսգրքի 15–րդ հոդվածի համաձայն ամուսինների միջև ամուսնալուծվելու վերաբերյալ փոխադարձ համաձայնության առկայության դեպքում նրանց ամուսնալուծությունը կատարվում է քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններում:
Ամուսիններից մեկի դիմումի հիման վրա ամուսնալուծությունը կատարվում է քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններում, եթե մյուս ամուսինը՝
ա) դատարանի կողմից ճանաչվել է անհայտ բացակայող.
բ) դատարանի կողմից ճանաչվել է անգործունակ.
գ) դատապարտվել է ազատազրկման` երեք տարուց ոչ պակաս ժամկետով:
Այսինքն, եթե հայտնի չէ մյուս ամուսնու գտնվելու վայրը և միաժամանակ վերջինս դատական կարգով ճանաչվել է անհայտ բացակայող, ապա ամուսնալուծվել ցանկացող անձը կարող է ամուսնալուծվել արտադատական կարգով` քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում։