Իրավաբան.net-ը իր ընթերցողներին է ներկայացնում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ, Ռուսաստանի Դաշնության բնական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Ռոբերտ Նազարյանի կենսագրությունը.
Պաշտոնը
2003թ.-ի հուլիսի 1-ից ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ:
Ծննդյան տարեթիվը
26 հունիսի 1956թ. Երևան:
Կոչումները
• Ռուսաստանի Դաշնության բնական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս
• բնության և հասարակության մասին
• Գիտությունների Միջազգային Ակադեմիայի իսկական անդամ
Պետական և այլ պարգևներ
• ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր
Մեդալներ
• Մարշալ Բաղրամյան
• Համագործակցության
• Աղետի գոտու վերականգնողական աշխատանքների ակտիվ մասնակցության
• Անանիա Շիրակացու
• Լեռնային Ղարաբաղի Հանրապետության երախտագիտության մեդալ
• Ֆրիտյոֆ Նանսենի հիմնադրամի «Ֆրիտյոֆ Նանսեն» մեդալ
Կրթությունը
1978թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական ֆակուլտետը`«Ինժեներ-շինարար» մասնագիտությամբ, 1973թ. ոսկե մեդալով ավարտել է Երևանի թիվ 46 դպրոցը,
Աշխատանքային գործունեությունը
• 2003թ.-ի հուլիսի 1-ից առ այսօր ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ:
• 2001թ.-ի հունվարից 2003թ.-ի հունիս Երևանի քաղաքապետ:
• 2000թ.-ի մայիսից 2001թ.-ի հունվար ՀՀ էներգետիկայի նախարարի 1-ին տեղակալ:
• 2000թ.-ի փետրվարից 2000թ.-ի մայիս ՀՀ տրանսպորտի և կապի նախարար:
• 1997-2000թթ. ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ:
• 1990-1997թթ. Երևանի քաղխորհրդի գործկոմում`վարչության պետ, նախագահի տեղակալ:
• 1988-1990թթ. Երևանի տնաշինական կոմբինատի տնօրեն:
• 1987-1988թթ. Երևանի Մաշտոցի կուսշրջկոմի բաժնի պետ:
• 1986-1987թթ. Երևանի խոշոր պանելային գործարանի տնօրեն:
• 1978-1986թթ. Երևանի տնաշինական կոմբինատ` վարպետից մինչև տնօրեն:
Ընտանեկան դրությունը
Ամուսնացած է, ունի 2 զավակ:
Տեղեկացնենք, որ Ռոբերտ Նազարյանի կենսագրությունը վերցված է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի պաշտոնական կայքից: