Արդյո՞ք Ձեր ստացած աշխատավարձը բավարարում է նվազագույն սպառողական զամբյուղի չափը

ՀՀ Կառավարությունը 2015 թվականի հունվարի 15–ին ընդունած «ՀՀ Կառավարության 2015 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» թիվ 111–Ն որոշմամբ անդրադարձել է նաև նվազագույն սպառողական զամբյուղի չափին, այդ որոշման 1.1 կետում` «Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները» ենթավերնագրի ներքո ներկայացված է սպառողական զամբյուղի չափը և դրա հետ կապված հիմնախնդիրները։

Հայաստանում աշխատավարձերի պետական կարգավորման հիմնական գործիքը նվազագույն աշխատավարձն է, որը սահմանվում է օրենքով` Հայաստանի ամբողջ տնտեսության համար: Նվազագույն աշխատավարձը պետության կողմից սահմանվող նվազագույն երաշխիք է, որը պետք է ապահովի աշխատողի և աշխատողի ընտանիքի անդամների կենսագործունեության համար բավարար եկամուտ:

Գործնականում 2014 թվականի հուլիսի 1-ից սահմանված նվազագույն աշխատավարձի չափը 50000 դրամ է, որը բարձր է ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից Համաշխարհային բանկի մեթոդաբանությամբ հաշվարկված նվազագույն սպառողական զամբյուղի արժեքից (2014 թվականի 2-րդ եռամսյակում կազմել է 44596.2 դրամ), սակայն դեռևս ցածր է ՀՀ առողջապահության նախարարության կողմից մշակված պարենային զամբյուղի հիման վրա հաշվարկվող նվազագույն սպառողական զամբյուղի արժեքից (2014 թվականի 2-րդ եռամսյակում կազմել է 59127.7 դրամ): 2015 թվականի հուլիսի 1-ից («Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» 2014 թվականի դեկտեմբերի 1-ի ՀՕ-205-Ն օրենք) նվազագույն աշխատավարձը կսահմանվի 55000 դրամ, որը նույնպես ցածր է ՀՀ առողջապահության նախարարության կողմից մշակված պարենային զամբյուղի հիման վրա հաշվարկվող նվազագույն սպառողական զամբյուղի 2014 թվականի 2-րդ և 3-րդ եռամսյակների արժեքներից (59127.7 դրամ և 56600 դրամ):

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել