Այսօր մեկնարկեց «Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում բարեվարքության ամրապնդում և կոռուպցիայի դեմ պայքար» ծրագիրը:
Մեկնարկային միջոցառմանը ներկա էր Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան:
Ծրագրի ղեկավար Լիանա Ամիրբեկյանը Իրավաբան.net-ին տեղեկացրեց, որ ծրագրի նպատակն է ամրապնդել բարձրագույն կրթության հաստատություններում բարեվարքությունը և պայքարել կոռուպցիայի դեմ. «Մենք խնդիր ենք դրել աջակցել բարձրագույն կրթության ոլորտի պատասխանատուներին կոռուպցիոն ռիսկերի կանխարգելման և բարեվարքության մեխանիզմների մշակմանն ուղղված աշխատանքներում, այդպիսով՝ նպաստելով արդյունավետ կառավարման մակարդակի բարձրացմանը»:
Ըստ մեր զրուցակցի՝ ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է, որ բարձրագույն կրթության ոլորտի շահառուների լայն շրջանակներում կբարձրանա խնդրի վերաբերյալ իրազեկվածության մակարդակը. «Բացի այդ, կզարգանան և արդյունավետ կգործեն Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտի բարեվարքությանն ուղղված և կոռուպցիայի դեմ պայքարին միտված ինստիտուցիոնալ կառուցվածքները»,- ասաց տիկին:
Ծրագիրը տևելու է երկու տարի: Այն ֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպական խորհրդի կողմից՝ Արևելյան գործընկերության երկրների Ծրագրային համագործակցության շրջանակի ներքո:
Լուրեր
- Մեղադրական եզրակացությամբ ավարտվել է երեք պաշտոնյաների կաշառք ստանալու եւ 10 անձի վերաբերյալ գործի նախաքննությունը
- Նոր գործիք՝ պետական գնումների ոլորտում շահերի բախման խնդիրները կանխարգելելու և բացահայտելու համար
- Ես 2000 թվականից սկսած աշխատավարձս հավաքում եմ, որպեսզի բնակարան գնեմ. Հրանուշ Հակոբյան
- Հաստատվեցին պետական նպաստների չափերը
- Հակակոռուպցիոն պայքարը Հայաստանում
Իրադարձություններ
- Գույքի և եկամուտների հայտարարագրման ինստիտուտի թափանցիկության ապահովման գործում կարևոր դեր պետք է ունենան ՔՀԿ-ներն ու ԶԼՄ-ները
- «Հայաստանում ոչ թե առողջապահության, այլ հիվանդապահության համակարգ է»
- «Տեղեկատվության ազատությունն այն հիմնաքարն է, որ բնորոշում է հիմնապես ազատ պետությունները». Դավիթ Հարությունյան
- Կստեղծվի կոռուպցիոն ռիսկերի և ապօրինի հարստացման դեպքերի ինտերակտիվ առցանց քարտեզ