Նոր ծրագիր՝ միտված Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում բարեվարքության ամրապնդմանը և կոռուպցիայի դեմ պայքարին

Այսօր մեկնարկեց «Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում բարեվարքության ամրապնդում և կոռուպցիայի դեմ պայքար» ծրագիրը:

Մեկնարկային միջոցառմանը ներկա էր Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան:

Ծրագրի ղեկավար Լիանա Ամիրբեկյանը Իրավաբան.net-ին տեղեկացրեց, որ ծրագրի նպատակն է ամրապնդել բարձրագույն կրթության հաստատություններում բարեվարքությունը և պայքարել կոռուպցիայի դեմ. «Մենք խնդիր ենք դրել աջակցել բարձրագույն կրթության ոլորտի պատասխանատուներին կոռուպցիոն ռիսկերի կանխարգելման և բարեվարքության մեխանիզմների մշակմանն ուղղված աշխատանքներում, այդպիսով՝ նպաստելով արդյունավետ կառավարման մակարդակի բարձրացմանը»:

Ըստ մեր զրուցակցի՝ ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է, որ բարձրագույն կրթության ոլորտի շահառուների լայն շրջանակներում կբարձրանա խնդրի վերաբերյալ իրազեկվածության մակարդակը. «Բացի այդ, կզարգանան և արդյունավետ կգործեն Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտի բարեվարքությանն ուղղված և կոռուպցիայի դեմ պայքարին միտված ինստիտուցիոնալ կառուցվածքները»,- ասաց տիկին:

Ծրագիրը տևելու է երկու տարի: Այն ֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպական խորհրդի կողմից՝ Արևելյան գործընկերության երկրների Ծրագրային համագործակցության շրջանակի ներքո:

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ