Սոցիալական ապահովության մարմիններից արտոնյալ պայմաններով ավտոմեքենաներ ստացած հաշմանդամություն ունեցող անձնաց վարորդական իրավունքի վկայական և ավտոմեքենայի պետհամարանիշ տալու համար սահմանված պետական տուրքի գծով արտոնություն սահմանելու մասին կառավարության 26 ապրիլի 2000 թվականի N 206 որոշման համաձայն` Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության մարմինների կողմից տրված տեղեկանքների հիման վրա արտոնյալ պայմաններով ավտոմեքենաներ ստացած հաշմանդամներին ազատել վարորդական իրավունքի վկայական և ավտոմեքենայի պետհամարանիշ տալու, ինչպես նաև ավտոմեքենաների գրանցման ու վերագրանցման համար սահմանված պետական տուրքի վճարումից:
Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը` յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել ֆինանսական հաշվետվություն տուրք վճարողների փոխարեն Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից վճարման ենթակա պետական տուրքի չափի վերաբերյալ:
Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունից ստացված ֆինանսական հաշվետվությունների հիման վրա փոխհատուցել մատուցված ծառայությունների դիմաց կատարված ծախսերը:
Իրավաբան.net