ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 12-ին նոր հրամանագիր է ստորագրել Կոնստանտին Օրբելյանին պարգևատրելով շքանշանով: Հրամանագրում կարդում ենք.
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը ո ր ո շ ու մ ե մ.
Հայ-ռուսական մշակութային կապերի ամրապնդման գործում ներդրած ավանդի համար Կոնստանտին Օրբելյանին պարգևատրել Բարեկամության շքանշանով»: