Գերմանիայում 11 միլիոն ֆունտ ստեռլինգի արժողությամբ կոկայինը սխալմամբ սուպերմարկետ է առաքվել: Այս մասին գրում է The Mirror-ը: Պարբերականի փոխանցմամբ՝ Կոլումբիայից արտահանվող թմրանյութը թաքցրել են բանանի արկղերի մեջ և այն սուպերմարկետի 13 մասնաճյուղեր են առաքել:
Ոստիկանությունը հայտնել է, որ թմրանյութի նման մեծ խմբաքանակի առաքումը սուպերմարկետ մատակարարման սխալի արդյունք է: Աղբյուրը հաղորդում է, որ նման դեպք տեղի է ունեցել նաև այս տարվա հունվար ամսին, երբ 5 միլիոն արժողությամբ թմրանյութը կրկին Ալդի սուպերմարկետ է առաքվել:
Պատրաստեց Լիլիթ Գասպարյանը
Իրավաբան.net