Սխալմամբ սուպերմարկետ է առաքվել 11 միլիոն ֆունտ ստեռլինգի արժողությամբ թմրանյութ

Գերմանիայում 11 միլիոն ֆունտ ստեռլինգի արժողությամբ կոկայինը սխալմամբ սուպերմարկետ է առաքվել: Այս մասին գրում է The Mirror-ը: Պարբերականի փոխանցմամբ՝ Կոլումբիայից արտահանվող թմրանյութը թաքցրել են բանանի արկղերի մեջ և այն սուպերմարկետի 13 մասնաճյուղեր են առաքել:

Ոստիկանությունը հայտնել է, որ թմրանյութի նման մեծ խմբաքանակի առաքումը սուպերմարկետ մատակարարման սխալի արդյունք է: Աղբյուրը հաղորդում է, որ նման դեպք տեղի է ունեցել նաև այս տարվա հունվար ամսին, երբ 5 միլիոն արժողությամբ թմրանյութը կրկին Ալդի սուպերմարկետ է առաքվել:

Պատրաստեց Լիլիթ Գասպարյանը
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել