ՀՀ քննչական կոմիտեի ղեկավարի տեղակալ Արթուր Ղամբարյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Սահմանադրական թեզ 1. Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը, այդ թվում՝ դատական իշխանությունը պատկանում է ժողովրդին.
Սահմանադրական թեզ 2. Պետական իշխանությունը, այդ թվում դատական իշխանությունը, ժողովուրդն իրականացնում է (պետք է իրականացնի) անմիջական (ընտրություն և հանրաքվել) կամ միջնորդավորված (պետական մարմին և պաշտոնատար անձ) եղանակներով.
Սահմանադրաիրավական թեզ 3. Ժողովուրդն տարաբնույթ իրավական-կազմակերպական եղանակներով ԱՆՄԻՋԱՊԵՍ մասնակցում է օրենսդիր և գործադիր իշխանությունն (լայն իմաստով՝ ներառյալ ՀՀ Նախագահ) ձևավորմանը կամ գոնե այդ իշխանությունների իրականացմանը:
Հարց-Արդյոք ժողովուրդը չունի սահմանադրական իրավունք որևէ կերպ ԱՆՄԻՋԱԿԱՆՈՐԵՆ մասնակցելու՝ դատական իշխանության ձևավորմանը (դատավորի ընտրություն) կամ գոնե արդարադատության իրականացմանը (երդվյալ ատենակալներ): Ինչից ենք վախենում՞»: