Նոր նշանակումներ Ճանապարհային ոստիկանության համակարգում՝ Վլադիմիր Գասպարյանի հրամաններով

ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն այսօր մի շարք հրամաններ է ստորագրել՝ նշանակումներ կատարելով ՀՀ Ճանապարհային ոստիկանության համակարգում: Այս մասին Իրավաբան.net կայքին հաղորդեցին ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Աղբյուրը հաղորդում է, որ ոստիկանապետի հրամանով Արմավիրի հաշվառման քննական բաժանմունքի պետի պաշտոնից ազատվել է Պողոս Մարգարյանը, նա նշանակվել է Ճանապարհային ոստիկանության Երևան քաղաքի հաշվառման քննական բաժնի պետ:

Վլադիմիր Գասպարյանի հրամաններով Արամ Գալստյանը նշանակվել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի հրամանատարի պաշտոնից և նշանակվել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի հրամանատար:

ՃՈ Արմավիրի քննական բաժանմունքի պետ է նշանակվել Արմեն Սարգսյանը՝ ազատվելով ՃՈ Աբովյանի հաշվառման քննական բաժանմունքի պետի պաշտոնից:

Աղբյուրը փոխանցեց, որ ոստիկանապետն այսօր Միքայել Աֆյանին նշանակվել է ՃՈ Աբովյանի քննական հաշվառման բաժանմունքի պետ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել