ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն այսօր մի շարք հրամաններ է ստորագրել՝ նշանակումներ կատարելով ՀՀ Ճանապարհային ոստիկանության համակարգում: Այս մասին Իրավաբան.net կայքին հաղորդեցին ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Աղբյուրը հաղորդում է, որ ոստիկանապետի հրամանով Արմավիրի հաշվառման քննական բաժանմունքի պետի պաշտոնից ազատվել է Պողոս Մարգարյանը, նա նշանակվել է Ճանապարհային ոստիկանության Երևան քաղաքի հաշվառման քննական բաժնի պետ:
Վլադիմիր Գասպարյանի հրամաններով Արամ Գալստյանը նշանակվել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի հրամանատարի պաշտոնից և նշանակվել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի հրամանատար:
ՃՈ Արմավիրի քննական բաժանմունքի պետ է նշանակվել Արմեն Սարգսյանը՝ ազատվելով ՃՈ Աբովյանի հաշվառման քննական բաժանմունքի պետի պաշտոնից:
Աղբյուրը փոխանցեց, որ ոստիկանապետն այսօր Միքայել Աֆյանին նշանակվել է ՃՈ Աբովյանի քննական հաշվառման բաժանմունքի պետ: