Մարտի 9-ին, ժամը 23.32-ին տեղեկատվություն է ստացվել, որ անձը չպարզված քաղաքացին ինքնասպան է եղել` նետվելով Երևանի Դավթաշենի կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ օպերատիվ խումբը:
Կամրջի տակ` գետի ափամերձ հատվածում, հայտնաբերվել է Դավիթաշեն 3-րդ թաղամասի թիվ 30 շենքի 27-րդ բնակարանի բնակիչ՝ 1977թ. ծնված Ս. Հ.-ն:
Հրշեջ-փրկարարները դուրս են բերել դին և իրականացրել տարածքի լվացման աշխատանքներ: