Ամալ Քլունին դասախոսություններ կկարդա Կոլումբիայի համալսարանում

Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող իրավաբան Ամալ Քլունին այս գարնանը որպես դասախոս կներգրավվի Կոլումբիայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում. այս մասին գրում է The Telegraph-ը:

Հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունիի կինը` Ամալ Քլունին  գարնանային կիսամյակի ընթացքում դասախոսություններ է կարդալու մարդու իրավունքների վերաբերյալ: Լոնդոնաբնակ Քլունին պատվաբեր է համարում նման բուհում դասախոսելը:

Ծնունդով լիբանանցի 37-ամյա Քլունին հասարակության ուշադրություն կենտրոնում հայտնվեց դերասան Ջոր Քլունիի հետ ամուսնանալուց հետո, սակայն նա նշանակալի ձեռքբերումներ է ունեցել իր կարիերայում` որպես միջազգային իրավունքում մարդու իրավունքների ոլորտում մասնագիտացած իրավաբան:

Նա նախկինում եղել է Քոֆի Անանի ներկայացուցիչը, երբ վերջինս եղել է որպես ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Սիրիայում,  ինչպեսև ներկայացրել է Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի շահերը`  վերջինինիս արտահանձնման գործով քննությունների ժամանակ: Նա ներկայացրել է նաև «Ալ Ջազիրա»-ի լրագրող Մոհամեդ Ֆահմի շահերը, ով անցյալ տարի դատապարտվել է ահաբեկչության կազմակերպման վերաբերյալ սուտ տեղեկություններ տարածելու մեղադրանքով:

Նշենք նաև, որ Ամալ Քլունին ներկայացնում է նաև Հայաստանի Հանրապետության շահերը` Մարդու իրավունքների եվրոպական դատարանում` «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» հայտնի գործով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել