Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող իրավաբան Ամալ Քլունին այս գարնանը որպես դասախոս կներգրավվի Կոլումբիայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում. այս մասին գրում է The Telegraph-ը:
Հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունիի կինը` Ամալ Քլունին գարնանային կիսամյակի ընթացքում դասախոսություններ է կարդալու մարդու իրավունքների վերաբերյալ: Լոնդոնաբնակ Քլունին պատվաբեր է համարում նման բուհում դասախոսելը:
Ծնունդով լիբանանցի 37-ամյա Քլունին հասարակության ուշադրություն կենտրոնում հայտնվեց դերասան Ջոր Քլունիի հետ ամուսնանալուց հետո, սակայն նա նշանակալի ձեռքբերումներ է ունեցել իր կարիերայում` որպես միջազգային իրավունքում մարդու իրավունքների ոլորտում մասնագիտացած իրավաբան:
Նա նախկինում եղել է Քոֆի Անանի ներկայացուցիչը, երբ վերջինս եղել է որպես ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Սիրիայում, ինչպեսև ներկայացրել է Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի շահերը` վերջինինիս արտահանձնման գործով քննությունների ժամանակ: Նա ներկայացրել է նաև «Ալ Ջազիրա»-ի լրագրող Մոհամեդ Ֆահմի շահերը, ով անցյալ տարի դատապարտվել է ահաբեկչության կազմակերպման վերաբերյալ սուտ տեղեկություններ տարածելու մեղադրանքով:
Նշենք նաև, որ Ամալ Քլունին ներկայացնում է նաև Հայաստանի Հանրապետության շահերը` Մարդու իրավունքների եվրոպական դատարանում` «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» հայտնի գործով: