«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկն այսօր ժամանակավորապես փակվել է, որպեսզի ոստիկանության աշխատանքները չխոչնդոտվեն: Իրավաբան.net-ին հաղորդեց ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը:
Նրանից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ առնչություն ունեն կրակոցները ՔԿՀ-ի հետ, պարոն Ղլեչյանը տեղեկատվություն չտրամադրեց՝ պատճառաբանելով, որ նախաքննություն է ընթանում: Այն հարցին, թե արդյոք սպանված անձիք մինչ դեպքը տեղի ունենալը մուտք են գործել քրեակատարողական վարչություն, պարոն Ղլեչյանը պատասխանեց. «Միգուցե, ես չգիտեմ, նախաքննություն է ընթանում, ես իրավասու չեմ նմանատիպ որևէ հարցի պատասխանել»:
Մինչ այս հաղորդել ենք, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մոտ այսօր՝ մարտի 4-ին՝ ժամը 13:59-ին, հրաձգություն է տեղի ունեցել: Դեպքի վայրում «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի աշխատակիցները հայտնաբերել են մեկ դիակ, երկու անձ տեղափոխվել են հիվանդանոց, սակայն ճանապարհին մահացել: Կրակոցների առթիվ քրեական գործ է հարուցվել: