Կրակոցների առթիվ քրեական գործ է հարուցվել

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ արձակված կրակոցների առթիվ ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (երկու կամ ավելի անձանց սպանությունը ) 235-րդ հոդվածի 1-ին մասի  (ապօրինի զենքի ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով: Այս մասին Իրավաբան.net-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից:

Գործը գտնվում է Քննչական կոմիտեի ՀԿԳ քնչական վարույթում: Ստեղծվել է քննչական խումբ, այս պահին քննչական գործողություններ են կատարվում դեպքի վայրում:

Հիշեցնենք, որ քիչ առաջ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ արձակված կրակոցների հետևանքով սպանվել է երեք անձ, որոնցից մեկը քրեական հեղինակություն «Երրորդմասցի Լյովիկ» մականունով հայտնի Լևոն Ղազարյանն է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել