ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գրիգորյանի այսօրվա հրամանով` Երևանի Ճանապարհային ոստիկանության պետ է նշանակվել Արման Հակոբյանը: Այս մասին Իրավաբան.net-ին տեղեկացրին ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Աղբյուրը փոխանցեց, որ մինչ այս Արման Հակոբյանը զբաղեցրել է Երևանի ճանապարհային ոստիկանության պետի ծառայության գծով տեղակալի պաշտոնը:
Հիշեցնենք` փետրվարի 4-ին Երևանի ճանապարհային ոստիկանության պետ Արսեն Արշակյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Նա նշանակվել է ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգի իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության փրկարար ուժերի վարչության պետի պաշտոնին: