2015 թվականի հունվարի 1-ին ուժի մեջ մտած օրենսդրական փոփոխությունների արդյունքում «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքը վերանվանվել է «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» ՀՀ օրենքի: Նշված օրենքով փոխվել է նաև վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը հաշվարկելու կարգը: Այսպիսով,
ա) Ինչպես և նախկինում` վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձի հաշվարկման հաշվարկային ժամանակահատվածը ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու ամսվան նախորդող տասներկու հերթական օրացուցային ամիսներն են:
բ) Հաշվարկային ժամանակահատվածի այն ամիսների համար, որոնց ընթացքում վարձու աշխատողը եղել է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում (այսուհետ՝ խնամքի արձակուրդ), որպես եկամուտ հաշվառվում է խնամքի արձակուրդն սկսվելու ամսվան նախորդող ամսին աշխատանքային պայմանագրով կամ ՀՀ օրենսդրությամբ տվյալ վարձու աշխատողի համար սահմանված հիմնական աշխատավարձը: Նախկինում հաշվի էր առնվում մինչև երեխայի խնամքի արձակուրդն սկսվելու ամսվան նախորդող` համապատասխան թվով հերթական օրացուցային ամիսների համար վճարված եկամուտը (այդ թվում` հղիության և ծննդաբերության նպաստի գումարը, եթե դրա վճարման ամիսն ընդգրկվում էր հաշվարկային ժամանակահատվածում):
Օրինակ 1. 3 տարի երեխայի խնամքի արձակուրդում գտնվող անձի մոտ` աշխատանքի վերադառնալուց 5 ամիս հետո առաջացել է ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստի իրավունք: Հաշվետու ժամանակաշրջանի 12 ամիսներից 4-ը (աղյուսակի 1-4-րդ ամիսներ) այդ ամսվան նախորդող ամիսներն են, իսկ մնացած 8-ում (աղյուսակի 5-12-րդ ամսիներ) անձը գտնվել է երեխայի խնամքի արձակուրդում: Միջին ամսական աշխատավարձի հաշվարկում այդ 8 ամիսների համար որպես եկամուտ կընդունվի երեխայի խնամքի արձակուրդն սկսվելու ամսվան նախորդող ամսին աշխատողի աշխատավարձը, որը ենթադրենք` կազմել է 80 հազար դրամ:
1-ին ամիս | 2-րդ ամիս | 3-րդ ամիս | 4-րդ ամիս | 5-րդ ամիս | 6-րդ ամիս | 7-րդ ամիս | 8-րդ ամիս | 9-րդ ամիս | 10-րդ ամիս | 11-րդ ամիս | 12-րդ ամիս | Ընդամենը | |
աշխատավարձ | 200 | 200 | 200 | 200 |
խնամքի արձակուրդ |
||||||||
աշխատավարձհաշվարկի համար | 200 | 200 | 200 | 200 | 80 | 80 | 80 | 80 | 80 | 80 | 80 | 80 | 1,140 |
միջին ամսականաշխատավարձ | 120 |
գ) Վարձու աշխատողի դեպքում միջին ամսական աշխատավարձը հաշվարկում է միայն մեկ գործատու` հաշվարկային ժամանակահատվածում իր կողմից վճարված եկամուտը 12-ի բաժանելու միջոցով: Նախկինում ժամանակավոր անաշխատունակությունը առաջանալու օրվա դրությամբ վարձու աշխատողի` տվյալ գործատուի մոտ աշխատելու ժամանակահատվածը տասներկու ամսից պակաս լինելու դեպքում հաշվի էր առնվում նաև հաշվարկային ժամանակահատվածում այլ գործատուի` մինչև տվյալ գործատուի մոտ աշխատանքի անցնելը վճարված եկամուտը, եթե վարձու աշխատողը ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ այդ գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ չէ:
դ) Նպաստը հաշվարկվում է հաշվարկված մեծությունը (միջին ամսական եկամտի 80%-ը) 21-ի (5-օրյա աշխատանքային շաբաթ) կամ 25-ի (6-օրյա աշխատանքային շաբաթ) բաժանելու և ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի երկրորդ աշխատանքային օրվանից սկսած համապատասխան աշխատանքային օրերի թվով բազմապատկելու միջոցով:գ) Վարձու աշխատողի դեպքում միջին ամսական աշխատավարձը հաշվարկում է միայն մեկ գործատու` հաշվարկային ժամանակահատվածում իր կողմից վճարված եկամուտը 12-ի բաժանելու միջոցով: Նախկինում ժամանակավոր անաշխատունակությունը առաջանալու օրվա դրությամբ վարձու աշխատողի` տվյալ գործատուի մոտ աշխատելու ժամանակահատվածը տասներկու ամսից պակաս լինելու դեպքում հաշվի էր առնվում նաև հաշվարկային ժամանակահատվածում այլ գործատուի` մինչև տվյալ գործատուի մոտ աշխատանքի անցնելը վճարված եկամուտը, եթե վարձու աշխատողը ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ այդ գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ չէ: