ՀՀ ԱԺ նախագահը կարևորել է լրագրողների եւ մամուլի դերակատարությունը

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ դեկտեմբերի 27-ին տոնական ընդունելության էր հրավիրել խոհրդարանում հավատարմագրված լրատվամիջոցների ղեկավարներին եւ լրագրողներին: Ողջունելով ներկաներին՝ ԱԺ նախագահը ջերմորեն շնորհավորել է նրանց Ամանորի ու Սուրբ ծննդյան տոների առթիվ եւ նշել, որ տարեցտարի մամուլի հետ համատեղ աշխատանքն ավելի արդյունավետ է դարձել, իսկ հասարակությունը՝ առավել տեղեկացված: ԱԺ նախագահը խոսել է նաեւ 2014թ ընթացքում ունեցած ձեռքբերումների եւ բացթողումների մասին, անդրադարձել 2015թ անելիքներին՝ նշելով, որ մասնավորապես Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին հայ ժողովրդին համախմբելու գործում մեծ է լինելու լրագրողների եւ մամուլի դերակատարությունը: Այս մասին հաղորդում է ՀՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունը:

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի կարգադրությամբ` պետական կառավարման համակարգում հանրային կապերի եւ տեղեկատվության ոլորտում ներդրած նշանակալի ավանդի համար ՀՀ նախագահի աշխատակազմի հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոնի տնօրեն Արա Սաղաթելյանը պարգեւատրվել է ՀՀ ԱԺ պատվո մեդալով:

ԱԺ նախագահի պարգևատրումներին կարող եք ծանոթանալ ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական կայքում:

Լուսանկարը՝ parliament.am-ի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել