ՀՀ Սահմանադրական դատարանի անդամ Ալվինա Գյուլումյանը նշված պաշտոնը զբաղեցնում է 2014 թվականի հոկտեմբերի 23-ից: Ըստ բարձրաստճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հրապարակած գույքի և եկամուտների տարեկան հայտարարագրի՝ պաշտոնը ստանձնելու պահին Ա. Գյուլումյանը հայտարարագրել է 3 բնակարան, 2 հողամաս, 1 ավտոտնակ, ինչպես նաև MERCEDES-BENZ 240 մակինշի մարդատար ավտոմոբիլային տրանսպորտային միջոց: Բացի վերոնշյալից, պաշտոնատար անձը հայտարարագրել է նաև 330,000 եվրո, որից 180,000 եվրոն` որպես աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներ:
Դատավորի հետ որպես փոխկապակցված անձ ներկայացված է վերջինիս ամուսինը` Արիստակես Մերուժանի Սողոմոնյանը, ով սակայն ըստ բարձրաստճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հրապարակած տվյալների, հայտարարագիր չի ներկայացրել: