Որքա՞ն են կազմում ՀՀ ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանի և նրա կնոջ եկամուտները

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Վարդան Այվազյանը նշված պաշտոնը զբաղեցում է 2012 թվականի մայիսի 31-ից: Ըստ բարձրաստճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հրապարակած գույքի և եկամուտների տարեկան հայտարարագրի՝ 2013 թվականի սկզբին պաշտոնատար անձը հայտարարագրել է 12.900.000 ՀՀ դրամ և 72.000 ԱՄՆ դոլլար, որոնք հարկային տարվա վերջում մնացել են անփոփոխ:

2013թ.-ին Վարդան Այվազյանի աշխատանքի վարձատրությունը և/կամ դրան հավասարեցված այլ վճարումները կազմել են 3.504.650 դրամ:

Որպես փոխկապակցված անձ ներկայացված է Վ. Այվազյանի կինը՝ Մարիամ Գինոսյանը, ով 2013 թվականի սկզբին հայտարարագրել է 1.000.000 ՀՀ դրամ, որը հարկային տարվա վերջում մնացել է անփոփոխ:

Իրավաբան.net

Իրազեկումներ

Իրադարձություններ