Որքա՞ն է կազմել ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի եկամուտները պաշտոնը ստանձնելու պահին

ՀՀ նախկին փոխվարչապետ, Տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը նշված պաշտոնում վերանշանակվել է 2014 թվականի ապրիլի 26-ին:

Ըստ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հրապարակած գույքի և եկամուտների տարեկան հայտարարագրի՝ պաշտոնը ստանձնելու պահին պաշտոնատար անձը հայտարարագրել է երկու բնակարան` բազմաբնակարան բնակելի շենքում ֆիզիկական անձանց բնակության համար նախատեսված, ավտոտնակ, երկու հողամաս, 12.000 ԱՄՆ դոլլար և 1.500.000 ՀՀ դրամ: Ա. Գևորգյանի աշխատանքի վարձատրությունը և/կամ դրան հավասարեցված այլ վճարումները կազմել են 3.891.242 դրամ, վարձակալության դիմաց ստացված վճարը կամ այլ հատուցումը 26.750 ԱՄՆ դոլլար:

Որպես փոխկապակցված անձ, ներկայացված է Ա. Գևորգյանի կինը՝ Թամարա Ռուբենի Գևորգյանը, ով սակայն ըստ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հրապարակած տվյալների, չի ներկայացրել հայտարարագիր:

Հիշեցնենք, որ 2014 թվականի հոկտեմբերի 17-ին Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Ա. Գևորգյանը ազատվել է տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետի պաշտոնից՝ սեփական դիմումի համաձայն:

Իրավաբան.net

Իրազեկումներ

Իրադարձություններ