ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վոլֆիկի Եղիազարյանը նշված պաշտոնը զբաղեցրել է 2014 թվականի հոկտեմբերի 3-ից: Ըստ բարձրաստճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հրապարակած գույքի և եկամուտների տարեկան հայտարարագրի՝ պաշտոնը զբաղեցնելու պահին պաշտոնատար անձը հայտարարագրել է 2.750.000 ՀՀ դրամ, 2.500 դոլլար և 3.150 եվրո, իսկ աշխատանքի վարձատրությունը և/կամ դրան հավասարեցված այլ վճարումները կազմել են 7.205.351ՀՀ դրամ: Պաշտոնատար անձը հայտարարագրել է նաև այգետնակ և բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք:
Որպես փոխկապակցված անձինք ներկայացված են նաև Վ. Եղիազարյանի մայրը` Ռոզա Եղիազարյանը, կինը` Կարինե Միրզոյանը, երեխաները` Դավիթ և Տաթևիկ Եղիազարյանները, ովքեր սակայն չեն ներկայացրել հայտարարագրեր: