Ինչպես արդեն տեղեկացրել է Iravaban.net-ը, Ղազախստանի հայկական համայնքի <<Նաիրի>> ասոցիացիայի նախագահ Արտյուշա Կարապետյանի կողմից <<Հայկական Ժամանակ>> օրաթերթի լրագրող Թագուհի Հովհաննիսյանի լրագրողական գործունեությունը խոչնդոտելու վերաբերյալ մամուլի հրապարակումները Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունից ուղարկվել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժին՝ ՀՀ քր. դատ. օր-ի 180 և 181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու և հետագա ընթացքը լուծելու ցուցումով:
Այս կապակցությամբ ՀՀ դատախազությունը վերահաստատում է, որ հետևողական է ԶԼՄ-ների ներկայացուցիչների աշխատանքը խոչնդոտելու վերաբերյալ տեղեկությունների լիարժեք և համակողմանի ուսումնասիրման և ճշգրիտ իրավական գնահատական տալու հարցում: