Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նորանշանակ նախագահի եկամուտները

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Գագիկ Վոլոդյայի Հովհաննիսյանը նշած պաշտոնը զբաղեցնում է սեպտեմբերի 29-ից: Ըստ բարձրաստճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հրապարակած գույքի և եկամուտների տարեկան հայտարարագրի՝ 2013 թվականին պաշտոնատար անձը հայտարարագրել էր 9.000.000 ՀՀ դրամ, 9.000 ԱՄՆ դոլլար, աշխատանքի վարձատրությունը և/կամ դրան հավասարեցված այլ վճարումները կազմել են 7.100.903 ՀՀ դրամ, իսկ ստացված փոխառությունները (վարկերը)՝ 12.000.000 ՀՀ դրամ:

Որպես փոխկապակցված անձինք հայտարարագրեր են ներկայացրել Գ. Հովհաննիսյանի կինը՝ Արփինե Սերյոժայի Հովհաննիսյանը և մայրը՝ Հասմիկ Արամի Մանուկյանը:

Ա. Հովհաննիսյանը 2013 թվականի սկզբին հայտարարագրել է 8.000.000 ՀՀ դրամ, որը սակայն հարկային տարվա վերջում նվազել է դառնալով՝ 7.500.000 ՀՀ դրամ:

Ա. Հովհաննիսյանը հայտարարագրել է նաև 2.500 ԱՄՆ դոլլար և այլ եկամուտներ՝ 216.000 ՀՀ դրամի չափով:

Հ. Մանուկյանը 2013 թվականին հայտարարագրել է 374,688 ՀՀ դրամ՝ որպես ստացված կենսաթոշակ:

Հիշեցնենք, որ 2014 թվականի սեպտեմբերի 29-ին ՀՀ Նախագահի ստորագրած հրամանագրով Գագիկ Հովհաննիսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ:

Իրավաբան.net

Իրազեկումներ

Իրադարձություններ