ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Սամվել Ռաֆիկի Հովհաննիսյանը պաշտոնը զբաղեցրել է 2013 թվականի հոկտեմբերի 17-ից: Ըստ բարձրաստճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հրապարակած գույքի և եկամուտների տարեկան հայտարարագրի՝ 2013 թվականի սկզբին պաշտոնատար անձը հայտարարագրել է 14.000.000 ՀՀ դրամ, 676 դոլլար և 301 եվրո: 2013 թվականի ընթացքում Սամվել Հովհաննիսյանի արտարժույթով հայտարարագրած եկամուտները նվազել են, հասնելով՝ 274 եվրոյի և 182 դոլլարի:
2013թ.-ին Սամվել Հովհաննիսյանի աշխատանքի վարձատրությունը և/կամ դրան հավասարեցված այլ վճարումները կազմել են 7.985.738 ՀՀ դրամ:
Որպես փոխկապակցված անձ հայտարարագիր է ներկայացրել նաև Ս. Հովհաննիսյանի կինը՝ Քրիստինե Հրանտի Ասլանյանը: Վերջինս 2013 թվականի սկզբին հայտարարագրել է 2.000.000 ՀՀ դրամ և 1.500 դոլլար, որը նվազել է, հասնելով՝ 1.600.000 դրամի և 1000 դոլլարի: