Երևան քաղաքի դատախազ Արթուր Սարգսի Դավթյանը նշված պաշտոնը զբաղեցրել է 2013 թվականի հոկտեմբերի 11-ից:
Ըստ բարձրաստճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հրապարակած գույքի և եկամուտների տարեկան հայտարարագրի՝ 2013 թվականի սկզբին պաշտոնատար անձը հայտարարագրել է 10.000.000 ՀՀ դրամ: 2013 թվականի ընթացքում Արթուր Դավթյանի եկամուտները նվազել են 2.000.000 ՀՀ դրամով, դրանք հասնելով 8.000.000 ՀՀ դրամի:
2013թ.-ին Արթուր Դավթյանի աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումները կազմել են 5.066.277 ՀՀ դրամ, գույքը (բացառությամբ դրամական միջոցների) օտարելուց ստացված եկամուտը կազմել է 2.000.000 ՀՀ դրամ, այլ եկամուտները՝ 4.850.000 ՀՀ դրամ:
Որպես փոխկապակցված անձինք հայտարարագրեր են ներկայացրել նաև Ա. Դավթյանի կինը՝ Անի Արսենի Դավթյանը և նրա ծնողները՝ Սարգիս Հովհաննեսի Դավթյանը և Սմելլա Գուրգենի Դավթյանը:
Անի Դավթյանը 2013 թվականի սկզբին հայտարարագրել է 10.000.000 ՀՀ դրամ, որը մնացել է անփոփոխ նաև տարվա ավարտին: Արթուր Դավթյանի ծնողները եկամուտ չեն հայտարարագրել: