Որքա՞ն եկամուտ ունի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահը

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանը նշված պաշտոնը զբաղեցնում է 2010 թվականի հունիսի 17-ից:

Ըստ բարձրաստճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հրապարակած գույքի և եկամուտների տարեկան հայտարարագրի՝ 2013 թվականի սկզբին պաշտոնատար անձը հայտարարագրել է 15,000,000 ՀՀ դրամ և 105,000 ԱՄՆ դոլլար: 2013 թվականի ընթացքում Ռուբեն Վարդազարյանը եկամուտները նվազել են 2000 դոլլարով, դրանք հասնելով 15,000,000 ՀՀ դրամի և 103,000 ԱՄՆ դոլլարի: Աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումները կազմում են 6.745.053 ՀՀ դրամ, իսկ տրված փոխառությունների (վարկերի) ստացված տոկոսը և այլ հատուցումը՝ 519614 ՀՀ դրամ:

Որպես փոխկապակցված անձինք իրենց եկամուտներն են հայտարարագրել նաև նրա ծնողները՝ Գոհար Օնիկի Մարիտիրոսյանը և Էդվարդ Խրիստափորի Վարդազարյանը: Գոհար Մարտիրոսյանը 2013 թվականի ընթացքում գրանցել է 421,080 ՀՀ դրամ որպես կենսաթոշակ, իսկ Էդվարդ Վարդազարյանը՝ 1,216,416.00 ՀՀ դրամ որպես կենսաթոշակ:

Լուսանկարը՝ www.court.am

Իրավաբան.net

Իրազեկումներ

Իրադարձություններ