Նախագահի հրամանագրով նշանակվել են Աղվան Հովսեփյանի չորս տեղակալները

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ստորագրած հրամանագրով նշանակվել են ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի տեղակալները: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Նախագահի պաշտոնական կայքից:

Քննչական կոմիտեի տեղակալ է նշանակվել Արամ Թամազյանը, ով ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով, իր դիմումի համաձայն, ազատվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից:

Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ է նշանակվել Վահագն Հարությունյանը:

Քննչական կոմիտեի ղեկավարի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ է նշանակվել Արմեն Հարությունյանը: Նա ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով ազատվել է ՀՀ ՊՆ քննչական ծառայության պետի պաշտոնից:

Քննչական կոմիտեի ղեկավարի տեղակալ է նշանակվել իրավաբանական գիտությունների դոկտոր Արթուր Ղամբարյանը:

Իրավաբան.net-ը ավելի վաղ տեղեկացրել էր, որ նորաստեղծ Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը կունենա չորս տեղակալներ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել