Ըստ ՀՀ վերահսկիչ պալատի 2013թ.-ի տարեկան հաշվետվության պարզվել է, որ վարձու աշխատողներին հղիության և ծննդաբերության նպաստներ, մի շարք դեպքերում, նշանակվել են ընդամենը 1-2 ամիս առաջ պայմանագրային աշխատանքի ընդունված հղի կանանց: Հղիության, ծննդաբերության արձակուրդին նախորդած ժամանակահատվածում ակնհայտորեն բարձրացվել են նպաստառուների աշխատավարձը, հավելյալ վճարները և մասնավորապես պարգևատրումները:
Այսպես` «Ղ Տելեկոմ» ընկերության բաժանորդների սպասարկման վարչության պետին 2013թ. նոյեմբերին վճարվել է 30 մլն. 400 հազ. դրամ հղիության և ծննդաբերության նպաստ: Նախածննդյան արձակուրդին նախորդած 12 ամիսների ընթացքում նրան վճարվել է շուրջ 18 մլն. դրամի պարգևատրում:
«Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերության արտաքին կապերի բաժնի պետին 2013թ. սեպտեմբերին վճարվել է 18 մլն 100 հազ. դրամ հղիության և ծննդաբերության նպաստ:
Նախածննդյան արձակուրդին նախորդած ժամանակաշրջանում՝ 2013թ. մարտին նրան վճարվել է 9,8 մլն դրամ, իսկ արձակուրդիցանմիջապես 1 ամիս առաջ՝ 2013թ. օգոստոսին՝ 15,8 մլն դրամ պարգևատրում: «Նատալի Ֆարմ» ընկերության բժիշկ-կոնսուլտանտին 2013թ. սեպտեմբերին վճարվել է 16 մլն. 450 հազ.դրամ հղիության և ծննդաբերության նպաստ:
«Երևանի կոնյակի գործարան» ընկերության տնօրենի տեղակալին 2013թ. մարտին վճարվել է հղիության և ծննդաբերության նպաստ` 9 մլն 918 հազ. դրամ: 2012թ. հոկտեմբերին նրան վճարված աշխատավարձը և հավելավճարը կտրուկ բարձրացել է`կազմելով 5 մլն 216 հազ. դրամ: Ավելին՝ հղիության և ծննդաբերության նպաստ ստանալուց հետո վերջինս, գտնվելով հետծննդյան արձակուրդում, ապրիլի նստացել է 2 մլն. 400 հազ.դրամ, մայիսին՝ 1 մլն. 380 հազ.դրամ:
Հարկ է նշել, որ 2013թ. պետական բյուջեով նախատեսվածից հղիության և ծննդաբերության նպաստի ծրագրով ավելի է վճարվել 1,927,335.9 հազ.դրամ:
Իրավաբան.net