Միլիարդատեր պաշտոնյան. Վահե Հակոբյանի տարեկան եկամուտը

ՀՀ Տարածքային կառավարման նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Վահե Հակոբյանը նշված պաշտոնը զբաղեցնում է 2014թ. սեպտեմբերի 4-ից:

Ըստ բարձրաստճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հրապարակած գույքի և եկամուտների տարեկան հայտարարագրի՝ 2013 թվականի ընթացքում Վահե Հակոբյանը ունեցել է 2 միլիարդ 486 միլիոն 875 հազար 356 դրամ, որից 3 միլիոն 67 հազար 406 դրամը ձեռք է բերվել որպես աշխատանքի վարձատրության և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներ: Մյուս մասը ձեռք է բերվել որպես շահաբաժին, տրված փոխառությունների (վարկերի) ստացված տոկոս և այլ հատուցում, և ստացված փոխառություններ (վարկեր): Հարկային տարվա սկզբում պաշտոնատար անձն ունեցել է 1 միլիարդ 500 միլիոն ՀՀ դրամ, իսկ հարկային տարվա վերջում՝ 2 միլիարդ 100միլիոն ՀՀ դրամ և 1 միլիոն ԱՄՆ դոլար:

Հարկային տարում Վահե Հակոբյանի կողմից օտարված շարժական գույքը կազմում է 35 միլիոն ՀՀ դրամ արժողությամբ PORSCHE CAYENNE S 4.8 ավտոմեքենա և 35 միլիոն ՀՀ դրամ արժողությամբ MERCEDES-BENZ G500 ավտոմեքենա:

Հարկային տարվա սկզբում պաշտոնատար անձը գրանցել է 2 միլիարդ 919 միլիոն 976 հազար 156 ՀՀ դրամ փոխառություն, իսկ հարկային տարվա վերջում՝ 3 միլիարդ 790 միլիոն 821 հազար 856 դրամ փոխառություն:

Որպես փոխկապակցված անձ իր եկամուտներն է նաև հայտարարագրել նրա կինը՝ Հասմիկ Հովակիմյանը: Վերջինս 2013թվականի ընթացքում չի գրանցել որևէ եկամուտ կամ դրամական միջոցներ:

 Իրավաբան.net

Իրազեկումներ

Իրադարձություններ