ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ Արթուր Օսիկյանը նշված պաշտոնը զբաղեցնում է 2014թ. սեպտեմբերի 3-ից:
Ըստ բարձրաստճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հրապարակած գույքի և եկամուտների տարեկան հայտարարագրի՝ 2013 թվականի ընթացքում Արթուր Օսիկյանն ունեցել է 4 միլիոն 75 հազար 220 ՀՀ դրամ: Այն ամբողջությամբ ձեռք է բերվել որպես աշխատանքի վարձատրության և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներ:Հարկային տարվա սկզբում պաշտոնատար անձն ունեցել է 34 միլիոն 500 հազար ՀՀ դրամ և 20 հազար ԱՄՆ դոլար, իսկ հարկային տարվա վերջում` 22 միլիոն ՀՀ դրամ և 18 հազար ԱՄՆ դոլար:
Որպես փոխկապակցված անձ իր եկամուտներն է նաև հայտարարագրել նրա կինը՝ Ադրինե Սողոմոնյանը: Վերջինս 2013 թվականի ընթացքում ունեցել է 1 միլիոն 433 հազար 596 ՀՀ դրամ, որը ձեռք էբերել որպես աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներ: Արթուր Օսիկյանի կինը նաև ունեցել է 2 միլիոն 220 հազար եկամուտ բնամթերքի տեսքով, որը ստացել է որպես նվիրատվություն կամ օգնություն: Նա հարկային տարվա սկզբում հայտարարգրել է 1 միլիոն 500 հազար դրամ, որը տարվա վերջում կազմել է 1 միլիոն 700 հազար դրամ:
Լուսանկարը՝ police.am-ի: