Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել ոստիկանության գեներալ-մայոր Արթուր Օսիկյանին Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ նշանակելու մասին: Այդ մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքից:
«Հիմք ընդունելով «Քրեակատարողական ծառայության մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 16-րդ հոդվածի 1-ին մաuը` որոշում եմ.
Արթուր Օսիկյանին նշանակել Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ:»,- ասված է հրամանագրում:
ՀՀ նախագահի այսօր ստորագրված մեկ այլ հրամանագրով Արթուր Օսիկյանը ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից:
Լուսանկարը՝ police.am-ի :