Իրավաբան.net-ը շարունակում է իր ընթերցողներին ծանոթացնել բարձրաստիճան պաշտոնատար անձնաց կողմից էթիկայի հանձնաժողով ներկայացված հայտարարագրերին:
Այս անգամ կանդրադառնանք ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորներին՝ ներկայացնելով նրանց հայտարարագրած եկամուտները:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ Երվանդ Խունդկարյանը նշված պաշտոնը զբաղեցնում է 2010 թվականից:
2013 թվականի ընթացքում հայտարարագրել է 9 միլիոն 785 հազար 688 դրամ, որն ամբողջությամբ ձեռք է բերել աշխատանքի վարձատրությունից և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներից:
Պալատի նախագահը, բացի նշված գումարը, հարկային տարվա զկզբում ունեցել է 6 հազար դոլար, որը տարվա ավարտին մնացել է անփոփոխ, մինչդեռ 12 միլիոն դրամը` նույն ժամանակահատվածում ավելացել է 4 միլիոն դրամով:
Որպես փոխկապակցված անձ իր գումարներն է հայտարարագրել Խունդկարյանի կինը` Ռուզաննա Գևորգյանը: Վերջինս 2013 թվականի ընթացքում որևէ եկամուտ չի ունեցել: Ունեցել է ընդամենը 4 միլիոն դրամ հարկային տարվա սկզբում, որը տարվա ավարտին մնացել է անփոփոխ:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր Վարուժան Աբելյանը նշված պաշտոնը զբաղեցնում է 1998 թվականից:
2013 թվականի ընթացքում հայտարարագրել է 12 միլիոն 504 հազար 941 դրամ` որպես աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներ:
Հայտարարագրել է նաև 31 միլիոն դրամ, որը հարկային տարվա ավարտին դարձել է 38 միլիոն դրամ:
Պաշտոնատար անձի կինը` Թամարա Բաբայանն ունեցել է ընդամենը 247 հազար 724 դրամ, որը ստացել է, որպես թոշակ:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր Էրնա Հայրիյանը նշված պաշտոնը զբաղեցնում է 2009 թվականից:
2013 թվականի ընթացքում որպես աշխատանքի վարձատրությունից և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներից ձեռք բերված եկամուտ հայտարարագրել է 10 միլիոն 941 հազար 84 դրամ, ինչպես նաև 2 հազար 50 դոլարը հայտարարագրել է որպես նվիրատվության կամ օգնության կարգով ստացված գույք, դրամական միջոցներ (բացառությամբ աշխատանքի, ծառայության տեսքով ստացած):
Որպես փոխկապակցաված անձ` վերջինիս ամուսինը` Կարեն Խաչատրյանը, հայտարարագրել է 5 միլիոն 844 հազար 800 դրամ, որից ընդամենը 200 հազար դրամը` որպես այլ եկամուտ, իսկ մնացյալ 5 միլիոն 644 հազար 800 դրամը ձեռք է բերել որպես կենսաթոշակ:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր Ելենա Սողոմոնյան նշված պաշտոնը զբաղեցնում է 2009 թվականից:
2013 թվականի ընթացքում այս դատավորի եկամուտ կազմել է 11 միլիոն 152 հազար 101 դրամ: Նշված գումարը նա ձեռք է բերել բացառապես աշխատանքի վարձատրությունից և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներից:
Սակայն, հարկային տարվա սկզբում հայտարարագրել է 25 հազար դոլար, որը տարվա ավարտին մնացել է անփոփոխ, ինչպես նաև 12 միլիոն 500 հազար դրամ, որը նույն ժամանակահատվածում դարձել է 18 միլիոն դրամ:
Որպես փոխկապակցված անձինք իրենց եկամուտներն են հայտարարագրել դատավորի երկու որդիները` Հովհաննես Մանուկյանը և Հարություն Մանուկյանը:
Հովհաննես Մանուկյանը որպես աշխատավարձ և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներ հայտարարագրել է ընդամենը 2 միլիոն 500 հազար դրամ, իսկ եղբայրը` Հարություն Մանուկյանը` 1 միլիոն 645 հազար 69 դրամ` կրկին որպես աշխատավարձ և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներ:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր Սուրեն Անտոնյանը նշված պաշտոնը զբաղեցնում է 2009 թվականից:
2013 թվականի ընթացքում ունեցել է 11 միլիոն 781 հազար 636 դրամ: Նշված գումարից 9 միլիոն 781 հազար 636 դրամըձեռքէբերել որպես աշխատավարձ և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներ, 2 միլիոնդրամը` գույքը (բացառությամբդրամականմիջոցների) օտարելուցստացվածեկամուտնէ, ինչպեսնաև 121 դոլար` տրվածփոխառություններից (վարկերի) ստացվածտոկոսըևայլհատուցումը:
Պաշտոնատար անձը հարկային տարվա սկզբին ունեցել է 22 միլիոն դրամ, որը հարկային տարվա ավարտին դարձել է 27 միլիոն դրամ:
Մինչդեռ դոլարով և եվրոյով պահվող դրամական միջոցները մնացել են անփոփոխ` 14 հազար դոլար և 2 հազար եվրո:
Դատավորիկնոջդրամականմիջոցները այդքանէլ «համեստ» չեն: 2013 թվականինունեցելէ 7 միլիոն 207 հազար 322 դրամիեկամուտ, որից 5 միլիոն 879 հազար 311 դրամըկազմումէաշխատավարձը և/կամ դրան հավասարեցված այլ վճարումները, 978 հազար դրամը` տրվածփոխառություններից (վարկերի) ստացվածտոկոսըևայլհատուցումը, 350 հազարդրամը` միանվագվճարները:
Ավելացելեննաևնրադրամովևդոլարովպահվողդրամականմիւոցները: Եթետարվասկզբինունեցելէ 19 միլիոնդրամ, ապատարվաավարտինայնդարձել 22 միլոինդրամ, իսկ 61 հազարդոլարըդարձելէ 64 հազարդոլար:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր Տիգրան Պետրոսյանը նշված պաշտոնը զբաղեցնում է 2009 թվականից:
2013 թվականի ընթացքում ունեցել է 11 միլիոն 753 հազար 628 դրամի եկամուտ, որից 10 միլիոն 685 հազար 628 դրամը` որպես աշխատավարձ և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներ, իսկ 1 միլիոն 68 հազար դրամը` վարձակալության դիմաց ստացված վճարը կամ այլ հատուցումը:
Հայտարարագրել է նաև 2 միլիոն դրամ, որը տարվա ավարտին կես միլիոն դրամով ավելացել է, 1500 դոլար` ավելացել է 500 դոլարով և 1000 եվրո` ավելացել է 500 եվրոյով:
Դատավորի որդին` Գարեգին Պետրոսյանը, հայտարարագրել է 3 միլիոն 357 հազար դրամ` ` որպես աշխատավարձ և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներ, մյուս որդին` Լևոն Պետրոսյանը որևէ դրամական միջոց չի հայտարարագրել:
Տիգրան Պետրոսյանի կինը` Արուսյակ Պետրոսյանը, հայտարարագրել է 512 հազար 65 դրամի եկամուտ` աշխատավարձ և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներ:
Հարկային տարվա սկզբում վերջինիս ունեցած դրամական միջոցները տարվա ավարտի համեմատ ավելացել են` 1 միլիոն 500 հազար դրամը` 1 միլիոն 750 հազար դրամ, 700 դոլարը` 1000 դոլար, 400 եվրոն` 500 եվրո:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր Արտակ Բարսեղյանը նշված պաշտոնը զբաղեցնում է 2009 թվականից:
2013 թվականի ընթացքում ունեցել է 12 միլիոն 517 հազար 963 դրամ, որից 9 միլիոն 517 հազար 963 դրամը` աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներն են, իսկ 3 միլիոնը` կազմել են ստացված փոխառություններ (վարկեր):
Դատավորը, բացի այս եկամուտը, ժառանգություն է ստացել 80 հազար դոլար, որի հետևանքով հարկային տարվա սկզբին առկա 5 հազար դոլարը տարվա ավարտին դարձել է 85 հազար: 4 միլիոն դրամը անփոփոխ է մնացել նաև հարկային տարվա վերջում:
Պաշտոնատար անձի կինը` Աննա Բարսեղյանը որևէ դրամական միջոց չի հայտարարագրել:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր Մամիկոն Դրմեյանը նշված պաշտոնը զբաղեցնում է 2009 թվականից:
2013 թվականի ընթացքում ունեցել է 12 միլիոն 633 հազար 608 դրամ, որից 2 միլիոն 910 հազար դրամը կազմում են ստացված փոխառությունները, իսկ մնացայալը` աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներն են:
Դատավորի կինը` Սուսաննա Հակոբյանը, նույն ժամանակահատվածում հայտարարագրել է 800 հազար դրամ` որպես աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներներ, իսկ դուստրը` Դրմեյյան Հայարփին, 1 միլիոն 376 հազար 795 դրամ:
Նշենք, որ Սուսաննա Հակոբյանը հարկային տարվա սկզբում որևէ դրամական միջոց չի ունեցել, բայց հտարվա ավարտին հայտարարարգրել է 13 հազար 900 դոլար:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր Վարդան Ավանեսյանը նշված պաշտոնը զբաղեցնում է 2009 թվականից:
2013 թվականի ընթացքում ունեցել է 11 միլիոն 447 հազար 536 դրամի եկամուտ, որն ամբողջությամբ ձեռք է բերել աշխատանքի վարձատրությունից և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներներից: Հարկային տարվա սկզբում որևէ դրամական միջոց չի ունեցել, սակայն տարվա ավարտին հայտարարագրել է 12 հազար դոլար և 1 միլիոն 900 հազար դրամ:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր Գոռ Հակոբյանը նշված պաշտոնը զբաղեցնում է 2010 թվականից:
2013 թվականի ընթացքում ունեցել է 36 միլիոն 714 հազար 150 դրամի եկամուտ. 9 միլիոն 714 հազար 150 դրամը կազմել է աշխատանքի վարձատրությունը և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներները, իսկ 27 միլիոն դրամը` ստացած փոխառությունները:
Գույքայինիրավունքներիցստացվածեկամուտըկազմելէ 21 հազարդոլար, ինչպես նաև ունեցել է 2 միլիոն 500 հազար դրամ և 33 հազար դոլար, որոնք հարկային տարվա ավարտին համապատասխանաբար դարձել են` 2 միլիոն դրամ և 15 հազար դոլար:
Դատավորի կինը հայտարարագրել է 1 միլիոն 553 հազար 848 դրամ` որպես աշխատանքի վարձատրությունը և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներներ, ինչպես նաև 2 հազար դոլար, որը հարկային տարվա ավարտին չի փոփոխվել: