«Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ մոտակա ժամանակներս տրանսպորտային ոլորտում թանկացումներ չեն լինի»,- այս մասին «Ժամանակ» օրաթերթի հարցին ի պատասխան ասել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
«Սակագինն առայժմ չի թանկանա, քանի որ ստեղծված է հանձնաժողով, ներգրավված են միջազգային մասնագիտացված կառույցներ, որոնք իրականացնում են մոնիտորինգ և քննարկումներ: Այս ուղղությամբ հաշվարկներ են կատարվում, և մինչև մենք չունենանք վերջնական արդյունք, թե մեկ կամ երկու տարի հետո ի՞նչ որակ ենք ակնկալելու տրանսպորտից, անվտանգության ի՞նչ երաշքիներն ենք ունենալու, մենք չենք գնա այդ քայլին»,- գրում է թերթը:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ»-ի այսօրվա համարում: