2014 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնել «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքը և ՀՀ Ազգային ժողովի նախագահի աշխատավարձը դարձել է 1.190.520 դրամ, իսկ ԱԺ նախագահի տեղակալների աշխատավարձը` 925.960 դրամ:
2014 թվականի հուլիսի 1-ից «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից ուժը կորցրած է ճանաչվել «ՀՀ օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին» ՀՀ օրենքը, որն ընդունվել էր 2002 թվականի դեկտեմբերի 26-ին:
Համաձայն այդ օրենքի`ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնային դրույքաչափը կազմում էր 373.540 դրամ, իսկ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալներինը՝ 357.810 դրամ:
Հիշեցնենք, որ հուլիսի 1-ից բարձրացել է պետական պաշտոններ զբաղեցնող մի շարք պաշտոնյաների ամսեկան պաշտոնային դրույքաչափերը: