Քիչ առաջ սկսվեց «Դեմ ենք Էլեկտրաէներգիայի թանկացմանը» նախաձեռնության կազմակերպած բողոքի երկրորդ ակցիան: Այն անցկացվում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի մոտ:
Ոստիկանները փակել են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մուտքը՝ հիմնավորելով՝ այնտեղ տեղ չկա և քաղաքացիները չեն կարող բարձրանալ:
Փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին ակցիայի մասնակիցները դիմավորեցին սուլոցներով և «ամոթ է» բղավոցներով: Նրա խոսքով՝ ոստիկանությունն այստեղ է հասարակական կարգը պահանելու համար ու դրա համար ամեն ինչ կանի: Քաղաքացիները չեն լսում նրան: Շարունակում են բղավել և սուլել:
Նշենք, որ այս պահին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստն է ընթանում, որտեղ էլ հենց քննարկվում է էլեկտրաէներգիայի սակագների հարցը: