ՀՀ արդարադատության նախարարի նորանշանակ տեղակալ Սուրեն Քրմոյանը 2013 թվականի ընթացքում հայտարարագրել է 4 միլիոն 912 հազար 559 դրամի եկամուտ` ձեռք բերված աշխատանքի վարձատրությունից և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներից:
Ինչպես նաև 569 դոլար` տրված փոխառություններից (վարկերի) ստացված տոկոս և այլ հատուցում:
Նախարարի տեղակալը պաշտոնը ստանձնելու պահին դրությամբ ունեցել է 75 հազար դոլար, 3 միլիոն 500 հազար դրամ և 15 հազար 500 եվրո:
Նույն ժամանակահտվածում Սուրեն Քրմոյանը որպես շարժական գույք է հայտարարգրել KIA SPORTAGE մակնիշի մեկ ավտոմեքենա:
Որպես անշարժ գույք է հայտարարագրված` 2 բնակարան` նախատեսված ֆիզիկական անձանց բնակության համար և մեկ ավտոտնակ (տրանսպորտային միջոցների կայանման համար հողամասի վրա կառուցված առանձին շինությունը): Նախարարի տեղակալը 1969 դոլար ստացել է` փոխառություն:
Նշենք, որ Սուրեն Քրմոյանը նախքան արդարադատության նախարարի տեղակալ նշանակվելը աշխատել է ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար: