Որքա՞ն եկամուտ ունի Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Ելիզավետա Դանիելյանը

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Ելիզավետա Դանիելյանը, ով նշված պաշտոնը զբաղեցնում է 2009 թվականից, 2013 թվականի ընթացքում ունեցել է 17 միլիոն 409 հազար 307 դրամ:

Նշված գումարից 13 միլիոն 976 հազար 307 դրամը հայտարարագրված է որպես՝աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներ, 895 եվրոն որպես՝  նվիրատվության կամ օգնության կարգով ստացված գույք, դրամական միջոցներ (բացառությամբ աշխատանքի, ծառայության տեսքով ստացած):

Ստացվածփոխառություններիցորպես եկամուտ ձեռք է բերել 3 միլիոն 433 հազար դրամ և 17 հազար 800 դոլար:

Հարկային տարվա սկզբում դատավորն ունեցել է 1 միլիոն դրամ, որը տարվա ավարտին դարձել է 200 հազար դրամ, նույն ժամանակահատվածում 7 հազար 500 դոլարը դարձել է 1000 դոլար:

Որևէ անշարժ կամ շարժական գույք Ելիզավետա Դանիելյանը ձեռք չի բերել:

Որպես փոխկախակցված անձ իր գումարներն է հայտարարագրել վերջինիս ամուսինը՝ Ռոբերտ Զախարյանը:

Ներկայացված հայտարարագրի համաձայն՝ նա ունեցել է 1 միլիոն 120 հազար դրամի եկամուտ, որից 540 հազարը ձեռք է բերել որպես կենսաթոշակ, իսկ 580 հազարը՝ աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներ:

Ինչպես նաև տարվա սկզբում հայտարարագրել է 100 հազար դրամ, որը մնացել է անփոփոխ:

Իրավաբան.net

Իրազեկումներ

Իրադարձություններ