ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի նորանշանակ խորհրդական Սեյրան Յուզբաշյանը 2013 թվականի ընթացքում հայտարարագրել է 4 միլիոն 117 հազար դրամ: Նշված գումարից 2 միլիոն 232 հազար դրամը ձեռք է բերել որպես կենսաթոշակ, մնացյալը` աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներ:
Սեյրան Յուզբաշյանը պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ ունեցել է 5 միլիոն դրամ:
Որպես շարժական գույք հայտարարագրել է VAZ 21073-110-01 մակնիշի մեկ ավտոմեքենա, որպես անշարժ գույք` մեկ բնակարան և անհատական բնակելի տուն` հողամասի վրա կառուցված, իր տնտեսական շինություններով:
Նշենք, որ պաշտոնատար անձի որդին` Սամվել Յուզբաշյանը դատախազ է, իսկ կինը` Սուսաննա Հովհաննիսյանը, որպես փոխկապակցված անձ որևէ դրամական միջոց չի հայտատարագրել: