ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի տեղակալ, քննչական գլխավոր վարչության պետ Գագիկ Համբարձումյանը նշված պաշտոնը զբաղեցնում է 2007 թվականից:
Ըստ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հրապարակած գույքի և եկամուտների տարեկան հայտարարագրի՝ 2013 թվականի ընթացքում Գագիկ Համբարձումյանն ունեցել է 5 միլիոն 252 հազար դրամ 718 դրամ:
Այն ամբողջությամբ ձեռք է բերել որպես աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներ:
Հարկային տարվա սկզբում պաշտոնատար անձն ունեցել է 1 միլիոն 400 հազար դրամ և 12 հազար 500 դոլար, որոնք տարվա ավարտին մնացել են անփոփոխ:
Որպես փոխկապակցված անձ իր եկամուտներն է նաև հայտարարագրել նրա կինը՝ Արմենուհի Սահակյանը:
Վերջինս տարեկան որևէ եկամուտ չի ունեցել: Միայն տարվա սկզբում հայտարարգրել է 2 միլիոն 500 հազար դրամ և 15 հազար դոլար, որոնք տարվա ավարտին մնացել են անփոփոխ:
Լուսանկարը՝ police.am-ի