Ոստիկնապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանի հայտարարագրած գումարները

ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը 2013 թվականի ընթացքում ունեցել է 86 միլիոն 97 հազար 532 դրամի եկամուտ:

Նշված գումարից միայն 6 միլիոն 97 հազար 532 դրամն է ձեռք բերվել որպես աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներ, մնացյալ 80 միլիոն դրամը բազմաբնակարան բնակելի շենքում ֆիզիկական անձանց բնակության համար նախատեսված տարածքը օտարելուց ստացած եկամուտն է:

Ոստիկանապետի առաջին տեղակալը հարկային տարվա սկզբում ունեցել է 70 միլիոն դրամ, որը տարվա ավարտին դարձել է 75 միլիոն դրամ, ինչպես նաև 40 հազար դոլար, որը նույն ժամանակահատվածում մնացել է անփոփոխ:

Որպես փոխկապակցված անձինք նշված են նաև Հունան Պողոսյանի կինը, աղջիկը և որդին, սակայն վերջիններս որևէ գումար չեն հայտարարագրել:

Նշենք, որ Հունան Պողոսյանը ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալի պաշտոնը զբաղեցնում է 2010 թվականից:

Լուսանկարը՝ police.am-ի

Իրավաբան.net

Իրազեկումներ

Իրադարձություններ