Որքա՞ն եկամուտ ունի արդարադատության նախարարի նորանշանակ տեղակալը

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արսեն Մկրտչյանը, ով վերջերս է ստանձնել այդ պաշտոնը, 2013 թվականի ընթացքում ունեցել է 7 միլիոն 151 հազար 951 դրամի եկամուտ, որն ամբողջությամբ ձեռք բերել որպես աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներ:

Նախարարի տեղակալը հարկային տարվա սկզբում ունեցել է 1 միլիոն 327 հազար 484 դրամ, որը հարկային տարվա ավարտին ավելացել է գրեթե 1 միլիոնով՝ 2 միլիոն 209 հազար դրամ:

Նույն ժամանակահատվածում նախարարի նորանշանակ տեղակալն ունեցել է 20 հազար դոլար, որը նվազել է՝ դառնալով՝ 18 հազար:

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հրապարակած գույքի և եկամուտների տարեկան հայտարարագրում որպես փոխկապակցված անձ է նշված վերջինիս կինը՝ Աննա Թովմասյանը: Նա հայտարարագրել է 8 միլիոն 617 հազար 364 դրամ, որը ձեռք է բերել ձեռնարկատիրական գործունեությունից:

Հարկային տարվա սկզբում պաշտոնատար անձի կինն ունեցել է 7 միլիոն դրամ, որը հարկային տարվա ավարտին դարձել է 8 միլիոն 258 հազար 486 դրամ, ինչպես նաև  9 հազար դոլար, որը մնացել է անփոփոխ:

Հիշեցնենք, որ Արսեն Մկրտչյանը նախքան այս պաշտոնին նշանակվելը եղել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր:

Լուսանկարը՝ Արսեն Մկրտչյանի ֆեյսբուքյան էջից:

Իրավաբան.net

Իրազեկումներ

Իրադարձություններ