Դատավորի չափահաս որդիները որևէ եկամուտ չունեն

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը 2013 թվականի սկզբում իր հաշվին ունեցել է 8.500.000 դրամ, որը տարվա վերջում դարձել է 10.000.000 դրամ: Նա հաշվետու տարվա սկզբում ունեցել է նաև 7. 000 ԱՄՆ դոլար, որը տարվա վերջում ավելացել է 1.000 ԱՄՆ դոլարով:

Ըստ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած նրա գույքի և եկամուտների տարեկան հայտարարագրի` 2013 թվականին նրա եկամուտը կազմել է 7.381.284 դրամ, որը գոյացել է աշխատանքի վարձատրությունից և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներից:

Դատավորի կինը` Մարինե Կարապետյանը, 2013 թվականի սկզբում ունեցել է 4.600.000 դրամ, որը տարվա վերջում դարձել է 5.500.000 դրամ: Տարվա վերջում նրա հաշվին է փոխանցվել նաև 1.000 ԱՄՆ դոլար:

Տարվա ընթացքում Մարինե Կարապետյանն ունեցել է 2.204.131 դրամ եկամուտ, որը գոյացել է աշխատանքի վարձատրությունից և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներից:

Դատավոր Գագիկ Պողոսյանի երկու որդիները` Արթուր և Արսեն Պողոսյանները, որոնք նրա հետ համատեղ են ապրում, դրամական որևէ միջոց չեն հայտարարագրել: Նույն պատկերն է նաև 2012 թվականի նրանց հայտարարագրերում:

Նշենք, որ դատավորի ընտանիքի եկամուտները, ըստ հայտարարագրի, 2012 թվականի հետ համեմատ մեծ աճ չեն արձանագրել:

Իրավաբան.net

Իրազեկումներ

Իրադարձություններ