Հայտարարում եմ 7-օրյա գործադուլ․փաստաբան Աշոտ Սիմոնյան

Փաստաբանական համայնքի ներկայացուցիչները շարունակում են պայքարը Ալեքսանդր Կոչուբաևի կալանավորման որոշման դեմ։ Մի շարք փաստաբաններ և փաստաբանական ընկերություններ հայտարարել են գործադուլի մասին։ Նման հայտարարություն է արել նաև փաստաբան Աշոտ Սիմոնյանը, նա  սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել․

«Րոպեներ առաջ վերջին կալանավոր վստահորդիս բանտից դեպի տուն ուղեկցելուց հետո, այս պահից սկսած հայտարարում եմ 7-ՕՐՅԱ ԳՈՐԾԱԴՈՒԼ՝ փաստաբանական համայնքի նկատմամբ ոտնձգությունների դադարեցման, հետագա ապօրինությունների կանխման պահանջով: Վաղը մասնակցելու եմ բոլոր քաղբանտարկյալների պաշտպանությանն ուղղված խաղաղ հավաքին»:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել