Տիգրան Դադունցը ԱԺ-ում կփոխարինի Աննա Կարապետյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշման համաձայն Տիգրան Դադունցը ԱԺ-ում կփոխարինի Աննա Կարապետյանին ՝ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»  օրենքի նախագիծը քննարկելիս ՀՀ կառավարության ներկայացուցչի պաշտոնում։

Որոշումը ընդունվել է հոկտեմբերի 17-ին։ Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է ՀՀ էլեկտրոնային կառավարման համակարգից։ Որոշման մեջասվում է,-«Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2025 թվականի օգոստոսի 25-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հարակից զեկուցող) նշանակելու մասին» N 744-Ա որոշման մեջ «Աննա Կարապետյանին» բառերը փոխարինել «Տիգրան Դադունցին» բառերով»:

Վերը նշված որոշումը ուներ հետևյալ բովանդակությունը․ «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ
Աննա Կարապետյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (Պ-1079-20.05.2025-ՄԻ-011/0) քննարկելիս Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հարակից զեկուցող)։»

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել