Գևորգ Քոչարյանը նշանակվել է ԱԺ-ում ՀՀ ներկայացուցիչ

Վարչապետ Նիկոլ փաշինյանը որոշում է ընդունել ԱԺ-ում կառավարության ներկայացուցիչ նշանակելու մասին։ Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է ՀՀ կառավարման էլեկտրոնային համակարգից։

«Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 66-րդ հոդվածի 2-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը քննարկելիս Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ»,- ասված է որոշման մեջ։ Մեկ այլ որոշմամբ էլ Քոչարյանը ներկայացուցիչ է նշանակվել «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը քննարկելիս։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել