ԵՄ աջակցությամբ գործող սոցիալական տաքսի ծառայությունը ապահովում է, որ առողջապահական և վերականգնողական հիմնական ծառայությունները հասանելի լինեն Գորիս խոշորացված համայնքի յուրաքանչյուր բնակչի

ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա» ծրագրի շրջանակում այցելել է Սյունիքի մարզ՝ ՀՀ-ում Չեխիայի, Գերմանիայի, Լատվիայի, Շվեդիայի, Շվեյցարիայի դեսպանների, Ֆրանսիայի և Նիդերլանդների առաքելության ղեկավարի տեղակալների, ինչպես նաև՝ եվրոպական զարգացման գործակալությունների ղեկավարների  ուղեկցությամբ։ Iravaban.net-ը տեղեկանում է ՀՀ-ում ԵՄ գրասենյակից։
Սոցիալական և առողջապահական ծառայությունները «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա» նախաձեռնության հիմնասյուներից են։
Գորիսում համատեղ այցի կանգառներից մեկը ֆրանսիական ֆինանսավորմամբ «Santé Arménie» կազմակերպության կողմից հիմնված վերականգնողական կենտրոնում էր, որտեղ հարյուրավոր մեծահասակներ և երեխաներ ստանում են նյարդաօրթոպեդիկ անվճար խնամք՝ իրենց բնակավայրին մոտ։
ԵՄ աջակցությամբ գործող սոցիալական տաքսի ծառայությունը ևս ապահովում է, որ առողջապահական և վերականգնողական հիմնական ծառայությունները հասանելի լինեն Գորիս խոշորացված համայնքի յուրաքանչյուր բնակչի։
«Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա» նախաձեռնությունը Եվրոպական միության, Եվրոպական ներդրումային բանկի, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի, ԵՄ անդամ երկրների՝ Ավստրիայի, Բելգիայի, Չեխիայի, Էստոնիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Լիտվայի, Նիդերլանդների, Լեհաստանի, Շվեդիայի, ինչպես նաեւ գործընկեր հանդիսացող Շվեյցարիայի համատեղ նախաձեռնությունն է, որի նպատակն է նպաստել Սյունիքի մարզի կայուն սոցիալ-տնտեսական զարգացմանը:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել