ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը անդրադարձել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի կալանավորմանը։
«Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւին բերման ենթարկելու ձեւն առերևույթ վրեժխնդրություն է։ Ակնհայտ անթույլատրելի ձևով արձագանք է մի արարքի, որի որակումը Քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածով անիրավաչափ է, այսինքն` Քրեական օրենսգրքի կանոններից չի բխում:
Սա օրինակ է, որ քրեական հետապնդումը օգտագործվում է որպես մահակ ու պատժիչ արարք: Սա հենց իշխանության մուրճի կիրառությունն է գործի մեջ` բռնություն, անօրինականություն, մարդու իրավունքների կոպիտ խախտումներ»,- գրել է նա։